Արցախի նկարիչների միության նախագահ Արմեն Ղուկասյանի հետ առաջին անգամ հանդիպել եմ 2021-ի մայիսի 28-ին, Արցախում կազմակերպված պլեների շրջանակներում:
Այն ժամանակ դեռ չգիտեինք, որ այս թուրքածիններն ամբողջությամբ են Արցախը մատաղելու թուրքին:
Երկրորդ հանդիպումը Հայաստանի նկարիչների միությունում էր, Արցախի նկարիչների գործերի ցուցադրության ժամանակ:
Ավերակված հոգիների ցուցահանդես էր, որքան էլ փորձ էր արվում չընկճված ներկայանալ:
Որ Արցախը նորից հայկական է լինելու, գոնե ես կասկած չունեմ, բայց որ գազանն այդ ընթացքում կհասցնի հրո ճարակ դարձնել մշակութային բազմաթիվ արժեքներ, ցավոք, անվիճելի է:
Հուսանք, որ Արցախի ստեղծագործական միտքը չի ամլանա և կորսվածը նոր գործերով կփոխարինվի, բացահայտումներով կլրացվի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ